Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:53 01-02-2025

Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք միջազգային իրադրությունն արմատապես կփոխվի։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներից մեկին ասել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը։

«ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունները սպասողական դիրքորոշում են որդեգրել։ Դա հատկապես նկատելի է Հարավային Կովկասում։ Ադրբեջանը սպասում է՝ երբ Երևանը խաղաղության պայմանագիր կստորագրի, որը համաձայնեցվել է Ռուսաստանի երաշխիքների ներքո, իսկ Հայաստանը շրջվել է դեպի Արևմուտք»,- ասել է Միխայլովը։

Փորձագետը կարծում է, որ Թրամփի օրոք կարող են փոխվել շատ պետությունների սահմաններ, դրանցից մի քանիսն ընդհանրապես կվերանան։ «Սրանք ֆանտաստիկ ենթադրություններ չեն: Թրամփի թիմն արդեն հայտարարել է Գրենլանդիայի, Պանամայի ջրանցքի նկատմամբ իր հավակնությունները, նույնիսկ Կանադային կատակով առաջարկել դառնալ հերթական նահանգը: Բայց, ինչպես ասում են, Թրամփի յուրաքանչյուր կատակի մեջ աշխարհակարգը կտրուկ փոխելու հեռահար ծրագրեր կան»,-նշում է փորձագետը։

Խոսելով Վրաստանի մասին՝ քաղաքագետն ընդգծել է, որ հարավկովկասյան այդ երկիրը ևս սպասում է Թրամփի որոշակի քայլերին և սպասողական դիրքորոշում է որդեգրել: «Թբիլիսին առայժմ վախենում է երկխոսել Ռուսաստանի հետ, բայց ամեն ինչ կարող է փոխվել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների՝ ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ հնարավոր երկխոսությունից հետո»,- նշել է նա։

«Միջազգային հանրության համար այս տարվա գլխավոր ինտրիգը նախևառաջ Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապատրաստումն է և այն, թե ինչպես դրանք կավարտվեն ու ինչ հետք կթողնեն հետխորհրդային տարածքի վրա»,- եզրափակել է փորձագետը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել