copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:10 01-02-2025

Քիթ քորող վարչապետը. ստերի նոր փաթեթ՝ ժողովրդի համար

Քիթը քորի, թե չքորի Նիկոլ Փաշինյանի համար ստախոսությունը նոր երևույթ չէ, նա հայտնի ստախոս է»,-Oragir News-ի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Երեկ՝ հունվարի 31-ին, Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ շատերը նկատեցին, որ վարչապետը հաճախակի քորում է իր քիթը։

Ինչպես գիտենք, հոգեբանության մեջ տարածված է մարմնի լեզուն, որը ոչ վերբալ հաղորդակցության տեսակ է։ Մարդը երբեմն իր զգացողություններն արտահայտում է ֆիզիկական վարքագծի միջոցով՝ դիմախաղ, մարմնի կեցվածք, ժեստեր, աչքերի շարժում, տարածության օգտագործում։

Oragir News-ը այս թեմայի շուրջ զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։

«Հոգեբանության մեջ կա նման երևույթ։ Երբ մարդը սուտ է խոսում, սկսում է դեմքին ձեռք տալ, քիթը քորել։ Բայց բոլորս էլ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի համար ստախոսությունը նոր երևույթ չէ, այլ կենսակերպ։ Նա հայտնի ստախոս է։ Նա կարող է որոշ ժամանակ սուտ խոսել։ Սակայն այդ ստերի բացահայտման դեպքում մարդիկ կդադարեն նրան հավատալ»,- պարզաբանեց հոգեբանը։

Նա հավելեց, որ իհարկե՝ իր համար դժվար է նայել կամ լսես Փաշինյանին, սակայն երբ ուշադրություն է դարձնում նրա վարքագծին, ապա նա նման է մի մարդու, ով ներքին մեծ լարվածությամբ փորձում է երևալ շատ հանգիստ ու խաղաղ։ Հագեբանի կարծիքով՝ Փաշինյանն անիմաստ բաներ է խոսում դեմքի շատ խոհուն արտահայտությամբ, փորձելով հանրության աչքում երևալ բարձր ինտելեկտով մարդ, սակայն նրա խոսքում միայն մանիպուլացիոն հայտարարություններ են։

Մասնագետը նաև ընդգծեց, որ վարչապետի խոսքը հեղեղված է պաթոսով, կարծես մի դեր է խաղում։

«Նրա նման մարդիկ ամենավտանգավորն են, նա իր խաբելու ռեսուրսը կորցրել է, և այդ խելացի դեմքի արտահայտությունը նրան այլևս չի փրկի։ Նման մարդիկ անգրագետ, անիքնավստահ, չտեղեկացված մարդիկ են, ովքեր փորձում են թաքցնել ճշմարտությունը։ Նիկոլը ամեն ինչում մեղադրում է նախկիններին, մոռանալով, թե ովքեր են իրական մեղավորները։ Մարդիկ սկսել են իրեն չհավատալ, և նա էլ ստիպված օգտագործում է իր մանիպուլյատիվ մեթոդները»,- եզրափակեց հոգեբանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին