copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:23 01-02-2025

Ամենախոշոր հարկատուն անփոփոխ է. ի՞նչ դիրքեր ունեն մյուս առաջատարները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 1000 ամենախոշոր հարկատուների ցանկը:

Ի՞նչ առանձնահատկություններ ունի այն, ի՞նչ փոփոխություններ կան հատկապես ցուցակի վերին հատվածում:

Նախ՝ նշենք, որ առաջատարը արդեն շուրջ 4 տարի անփոփոխ է. 2024 թվականի ցուցանիշներով ևս ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն անցած տարի վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։ Հիշեցնենք, որ 2024 թվականի առաջին 6 ամիսներին կոմբինատը վճարել էր 64 մլրդ դրամի հարկ, իսկ 9 ամիսներին՝ 83 մլրդ 668 մլն դրամի հարկ: Ի դեպ, ԶՊՄԿն մոտ 31 մլրդ դրամով գերազանցել է 2023 թ. ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը:

Փոփոխություն է տեղի ունեցել 2-րդ հորիզոնականում. եթե 2023 թվականի երկրորդը «Գրանդ տոբակոն» էր, ապա 2024-ին «Մոբայլ սենթրն» է, որը վճարել է 66 մլրդ 739 մլն դրամի հարկ և 2023-ի համեմատ առաջադիմել է երկու հորիզոնականով: Միևնույն ժամանակ նշենք, որ անցած տարվա կիսամյակի և երրորդ եռամսյակի տվյալներով ևս այս ընկերությունը երկրորդն է եղել: Հաջորդ երեք տեղերում են «Գրանդ տոբակոն»՝ 63 մլրդ 55 մլրդ, «Գազպրոմ Արմենիան»՝ 46 մլրդ 860 մլն և «Փրիթի ուեյը»՝ 36 մլրդ 293 մլրդ հարկով:

Փաստացի, ինչպես 2023 թվականի և 2024 թվականի ընթացքում, այնպես էլ 2024 թ. տարեկան ամփոփ ցուցանիշներով, առաջին հնգյակում միանգամից երկու կազմակերպություն զբաղվում է հեռախոսների և էլեկտրոնիկայի ներմուծմամբ ու վաճառքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը