Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:25 31-01-2025

50 դրամի փոխարեն ստիպված 100 ենք վճարում, ես ուզում եմ հանգիստ օգտվել տրոլեյբուսից. երևանցի

Երևանի բնակիչը Oragir.News-ի հետ զրույցում նշում է, որ օրվա մեջ տրանսպորտից օգտվում է ընդամենը 1 անգամ, և այլն էլ՝ տրոլեյբուսից, ամեն անգամ 50 դրամ վճարելու փոխարեն ստիպված է լինում ծախսել 100 դրամ, քանի որ ԹելՍել տերմինալը 50-դրամանոց մետաղադրամ չի ընդունում։

Երևանի բնակիչը նշում է, որ շատ վատ են աշխատում տերմինալները, երբեմն կտրոն չեն տրամադրում, և քաղաքացիները ստիպված են լինում ամաչել, քանի որ այդ պատճառով չեն կարողանում վճարել տրանսպորտից օգտվելու համար։

Քաղաքացին ընդգծեց նաև, որ իր բաձրացրած խնդիրը միայն իրենը չէ։ Սա իրոք անհանգստացնում է բազմաթիվ քաղաքացիների։

Նա նշեց, որ բազմիցս անձամբ դիմել է քաղաքապետարան, սակայն պատասխան չի ստացել, ուստի որոշել է դիմել Oragir.News-ին, որպեսզի պահանջը գոնե լսելի դառնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին