copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:56 30-01-2025

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Հունվարի 20-22-ը Ֆիրա Բարսելոնա Գրան Վիայում տեղի է ունեցել ICE Barcelona-ն, որի շրջանակում ներկայացվել են ոլորտի վերջին նորարարություններն ու նախորդ տարվա կարևոր ձեռքբերումները։

Միջոցառման երեք օրերի ընթացքում Էքսպոյի տարածք են այցելել ավելի քան 80,000 հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից։

Fastex-ը, Web3 փոխակերպման համատեքստում, ներկայացրել է խաղային ոլորտի համար նախատեսված մի շարք առաջատար պրոդուկտներ և լուծումներ։

Բլոկչեյնը որպես ծառայություն (BaaS) լուծումն աջակցում է նախագծերին՝ իրականացնել բլոկչեյն տեխնոլոգիաներ ինտեգրացիան ավելի սահուն և հեշտ տարբերակով։ Վերջերս Fastex-ը ներկայացրել է նաև White Label կրիպտո փոխանակման հարթակի լուծումը, որը թույլ է տալիս ընկերություններին ստեղծել և կառավարել իրենց սեփական փոխանակման հարթակները և ինտեգրել կրիպտոակտիվներ։

Վերոնշյալ բոլոր ծառայությունների կողքին Fatex էկոհամակարգը ներկայացնում է Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Pay վճարային համակարգը, Fastex Wallet-ը, YoHealth-ը, YoCerebrum-ը, ftNFT հարթակը, AKNEYE նախագիծը և Bahamut բլոկչեյնը՝ FTN հիմնական կրիպտոակտիվով։

Fastex-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը խոսել է Fastex Exchange-ի Աֆիլիեյթ ծրագրի մասին, որը գործարկվել է մի քանի օր առաջ։

Ծրագրին կարող են միանալ գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Միջոցառման շրջանակում նշվել է FTN կրիպտոակտիվի երկրորդ տարեդարձը։

FTN-ն սպառողական թոքեն է, որը Bahamut բլոկչեյնի հիմնական կրիպտոակտիվն է: FTN-ի շուկայական կապիտալի ցուցանիշը 1.65 մլրդ դոլար է։

Այս պահին Bahamut բլոկչեյնի վրա կա FTN-ի սեփականատեր հանդիսացող (holder) 6,5 մլն գրանցված դրամապանակի հասցե։ Նախորդ երկու տարիների ընթացքում FTN-ը հասցրել է ցուցակվել ավելի քան 16 կրիպտո փոխանակման հարթակում և ինտեգրվել է 10-ից ավելի վճարային համակարգերում։ Կրիպտոակտիվը կիրառվում է նաև մի շարք DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ) հարթակներում, ինչպիսին են՝ Ortak, Lolik, Mutuari և YoHealth հավելվածը։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին