copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:55 30-01-2025

Փաշինյանը կարող է դատավարության ժամանակ պաշտպանել Վարդանյանին. Մերկաչևա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է դատարանում հանդես գալ 2023 թվականին Ադրբեջանի կողմից կալանավորված՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին «РИА Новости»-ին ասել է ՌԴ քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ Եվա Մերկաչևան։

«Բայց այսօր Հայաստանի իշխանությունները ոչ մի ջանք չեն գործադրում իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար։ Ավելին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ դա իրենց համար ավելի շատ քաղաքական մրցակցության, քան մարդկանց ճակատագրերը որոշելու խնդիր է»,- նշել է Մերկաչևան։

Ըստ նրա՝ Վարդանյանը դատավարության նախօրեին կրկին հայտարարել է իր և իր համախոհների անմեղության մասին և պահանջել կարճել գործը։ Քաղաքական գործիչը հայտարարել է նաև, որ հետաքննության գրեթե մեկուկես տարվա ընթացքում ոչ մի ցուցմունք չի տվել և ոչ մի արձանագրություն չի ստորագրել։ Մերկաչևան կարծում է, որ ճիշտ չէ Վարդանյանին նույնացնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հետ։ «Նա քաղաքացիական անձ է, չի մասնակցել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղի տարածքում և տեղափոխվել է չճանաչված հանրապետություն՝ տարածաշրջանում դիմակայության թեժ փուլի ավարտից հետո»,- հավելել է նա։


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել