Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 10:35 30-01-2025

Արարատի թեման ջղաձգումների մեջ է գցում Փաշինյանին ու Թուրքիային. հարցում

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբ Արարատի խոսույթով ենք մոտենում բանակին, մեզ զենք չեն վաճառի։ «Հենց թեկուզ բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ միայն ոչ ոք զենք չի վաճառի, ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում՝ միջազգային հանրության տեսակետից, կդարձնենք թիրախ»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, ո՞ր պետությունից է ուզում զենք գնել Նիկոլ Փաշինյանը, որ Արարատի նկարի պատճառով չի վաճառում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա Արարատի թեման կարող է դուր չգալ Թուրքիային, նաև Ադրբեջանին։ Եղան նաև քաղաքացիներ, ովքեր կարծիք հայտնեցին, որ չկա այնպիսի պետություն, որ Արարատի նկարի պատճառով զենք չվաճառի։

«Չկա նման պետություն, որ Արարատի համար զենք չվաճառի։ Արարատի թեման ջղաձգումների մեջ է գցում իրեն։ Թուրքիան էլ վաղուց է ջղաձգումների մեջ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց բնականաբար այդ երկրներն են Ադրբեջանն ու Թուրքիան։

«Այդ երկրները կարող են լինել Ադրբեջանն ու Թուրքիան»,-ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ չի հավատում Փաշինյանին։ «Ես չեմ հավատում դրան»,-պատասխանեց նա։
Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում