copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 15:40 29-01-2025

Մխիթարյանն ընդդեմ «Մոնակոյի», Բարսեղյանը՝ «Բավարիայի»․ Չեմպիոնների լիգայի օրվա հանդիպումները

Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին տուրի հանդիպումները։ Տուրը նշանակալի է այն հանգամանքով, որ բոլոր հանդիպումները մեկնարկելու են նույն ժամին։

«Ինտերը» հյուրընկալելու է «Մոնակոյին»․ սպասվում է, որ Հենրիխ Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում։ Նշենք, որ միլանյան թիմն արդեն իսկ ապահովել է տեղը փլեյ-օֆֆ-ում, սակայն հորիզոնականի առումով հանդիպումը նշանակալի է։

Կարևոր հանդիպում է սպասվում ՉԼ-ի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը «Բրյուգեին» չհաղթելու դեպքում դուրս կմնա եվրոական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարից։

Նշենք նաև, որ Տիգրան Բարսեղյանի «Սլովանը», որը արդեն իսկ դուրս է մնացել հետագա պայքարից, հյուրընկալվելու է «Բավարիային», և Տիգրան Բարսեղյանը հնարավորություն կունենա հանդես գալ «Ալյանց Արենայում»։

Սպասվում են հետյալ հանդիպումները․

«Ասթոն Վիլա» - «Սելթիկ»
«Բարսելոնա» - «Ատալանտա»
«Բայեր» Լ․ - «Սպարտա» Պ․
«Բավարիա» - «Սլովան»
«Բրեստ» - «Ռեալ»
«Դինամո» Զ․ - «Միլան»
«Բորուսիա» - «Շախտյոր» Դ․
«Ժիրոնա» - «Արսենալ»
«Ինտեր» - «Մոնակո»
«Յուվենտուս» - «Բենֆիկա»
«Լիլ» - «Ֆեյենորդ»
«Մանչեսթեր Սիթի» - «Բրյուգե»
ՊՍՎ - «Լիվերպուլ»
«Զալցբուրգ» - «Աթլետիկո» Մ․
«Սպորտինգ» - «Բոլոնյա»
«Շտուրմ» - «Լայպցիգ»
«Շտուտգարտ» - ՊՍԺ
«Յանգ Բոյզ» - «Ցրվենա Զվեզդա»

Բոլոր հանդիպումների մեկնարկը Երևանի ժամանակով 00։00-ին է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը