copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:35 29-01-2025

Հիմա էլ Արևմուտքին «քցելու» հերթն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ ֆրակցիայում սպասում են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը, որ պարզաբանումներ ստանան՝ ինչպե՞ս եղավ, որ ամիսներ առաջ քննարկելիս մեծամասնությունը դեմ է արտահայտվել ՌԴ-ից վերջնականապես պոկվելու, ԵՄ գնալու որոշմանը՝ մատնանշելով տնտեսական հնարավոր հետեւանքները, իսկ այսօր իրենց ստիպում են հավանություն տալ եվրաքվեի նախագծին։

Հիշեցնենք․ 2024-ին ՔՊ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով նման քննարկումներ էին անում, որոնց մասնակցում էին Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ-ն: Ընդ որում՝ մեզ պատմել էին, որ անգամ Արմեն Գրիգորյանն ու նրա կողմնակիցներն են դեմ ԵՄ-ին անդամակցելու հայտին՝ հաշվի առնելով տնտեսական հետեւանքները, բայց Փաշինյանն անսպասելի որոշում կայացրեց` ընդառաջելով հայ արեւմտամետներին։ Դեռ հանդիպման հստակ օր չկա, բայց ՔՊ-ում հույս ունեն, որ մինչեւ փետրվարի 11-ը՝ հաջորդ քառօրյայի մեկնարկը, հանդիպումը կկայանա։

Ի դեպ, մեր աղբյուրի պնդմամբ՝ Փաշինյանը թիմին ասելու է այն, ինչ մտածում է այդ գործընթացի մասին: Այն է՝ ԱԺ-ն հավանություն կտա նախագծին, բայց այն կմնա գզրոցներում, որեւէ այլ գործընթաց, շարունակություն տեղի չի ունենա։ Հիմա էլ, ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է խաբել Արեւմուտքին ու արեւմտամետներին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել