copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:50 29-01-2025

Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը դեռ ուժի մեջ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներիշխանական կուլիսներում դեռ շարունակում է քննարկվել ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Իջեւանում խոզ խանձելու օրը՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը հանգրվանել է Սեւանի ափին գտնվող կառավարական առանձնատանը, որտեղ ՔՊ-ական կարկառուն մի քանի ներկայացուցիչների հետ «մինի» ժողով է արել:

Նախ, ներկուսակցական մի քանի հարցեր քննարկելուց հետո, շոշափել են Անդրանիկ Քոչարյանին անվնաս չեզոքացնելու հարցը:

Իշխանականների մի խումբ պնդել է, որ Քոչարյանի հարցը բարձրացվեց, թեժ քննարկվեց, բայց հետեւանքներ չեղան նրա համար․ այդպես էլ անպատիժ մնաց, ինչը ՔՊ վարկանիշի վրա վատ ազդեցություն է ունեցել:
Անդրանիկ Քոչարյանի հետ լարված ՔՊ-ականների այդ խումբը պնդել է, որ Քոչարյանը ոչ միայն պետք է պաշտոնանկ արվի, այլեւ առհասարակ վռնդվի ՔՊ-ից:

Ավելին՝ նրանք պնդել են, որ Քոչարյանի հետ պետք է պատժվեն նաեւ նրա մտերիմ ՔՊ-ականները՝ Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, որոնց մեղադրում են Անդրանիկ Քոչարյանի համախոհները լինելու համար:

Սեւանի առանձնատանը տեղի ունեցած նեղ կազմով քննարկմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքը՝ պատգամավոր Վահե Ղալումյանը եւ եղբայրը՝ մարզպետ Հայկ Ղալումյանը, որոնք խոսքի ընթացքում փորձել են պաշտպանել Քոչարյանին՝ ասելով, թե արդեն դասեր է քաղել, խելոքացել է, պետք չէ խիստ պատժել նրան:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ոչ մեկի կողմը «չի բռնել», լսել է բոլորին, բայց կարծիք չի հայտնել․ հավանաբար դեռ երկմտում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին