Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:52 28-01-2025

Ուրացման երևույթը տեսնում ենք նաև հայ ազգի մարդու և գործող պաշտոնյայի կողմից. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրուցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությանը, ասել է. «Ես վաղուց նրան չեմ մեկնաբանում: Ժամանակին ուներ լեգիտիմություն, բայց իր վարքով թոթափեց այն»:

Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր. «Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ մեկ ոչ միայն զենք չի վաճառի, մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում` միջազգային հանրության տեսանկյունից կդարձնենք թիրախ, որովհետև ուրիշ բան է, որ դու ասում ես` գիտեք ինչ, ես իմ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատն իմն է և ես պետք է գնամ Արարատը հետ բերեմ, ուրիշ բան է, երբ դու ասում ես` ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածն իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ` իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»:

Անդրադառնալով շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության մասին՝ Փաշինյանի հայտարարությանը, Հովհաննիսյանն ասել է. «Ուրացման երևույթները տեսնում ենք արդեն հայ ազգի մարդու և գործող պաշտոնյայի կողմից: Ցավալի է, ողբերգական է, արժանի չէինք, բայց երիտասարդությունը կհաղթահարի նաև այս պահը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին