Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:22 28-01-2025

Օրենքով չհաստատված տողերով հիմն է հնչել Ազգային ժողովում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում ընթացակարգային խախտում է տեղի ունեցել, իսկ պահանջներին բավարարող պատասխաններ ԱԺ-ն չի կարողանում տալ։

Բանն այն է, որ հունվարի 20-ին մեկնարկեց ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանը, որի հանդիսավոր բացումն ուղեկցվեց ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ։

Հիշենք, որ մինչ այս Կառավարությունում քննարկվում էր ՀՀ օրհներգի փոփոխման նախագիծը, սակայն ԱԺ-ն, այդ նախագիծը դեռ չընդունած և չհաստատած, նստաշրջանի բացմանը հնչեցրեց ՀՀ օրհներգը` նախագծով նախատեսված փոփոխվող տողերով։ Այդ օրենքի փոփոխությամբ առաջարկվում էր օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ ավարտվի «թող միշտ պանծա Հայաստան» տողով:

Հենց այսպես ավարտվեց ՀՀ օրհներգը ԱԺ 9-րդ նստաշրջանի բացման արարողության մեկնարկին։
Օրեր անց՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում ՀՀ օրհներգի մասին օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Սխալը նկատելուն պես` «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր ԱԺ հետևյալ հարցով. «Ինչո՞ւ է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքի մեկնարկին հնչում ՀՀ օրհներգի այն տարբերակը, որը Ազգային ժողովի կողմից դեռևս չի հաստատվել»։

Ազգային ժողովից ստացանք պատասխան, որ հետևյալ հարցը, ըստ իրավաբանների, հարցում չի հանդիսանում։ Պատասխանում նշել էին. «Հայտնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում»։

Կրկին դիմեցինք Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն՝ ասելով, որ նմանատիպ հարցերի պատասխանում են անգամ վարչապետի աշխատակազմից, սակայն թե հարցի որ մասը հարցում չէ, այդպես էլ բավարար պատասխան չստացանք։

Ակնհայտ է, որ ավելորդ աղմուկից խուսափելու համար և սեփական սխալը գիտակցելով` Ազգային ժողովից բավարար պատասխաններ չհնչեցին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել