copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:09 25-01-2025

Երևանում հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX7» ավտոմեքենայում. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 18 հասցեի մոտակայքոում ավտոմեքենա է այրվում:

Հրշեջները մարել են «Mazda CX7» մակնիշի կայանված ավտոմեքենայում առաջացած կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Տեղում պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Թամարա Գրիգորյանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված