copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:46 24-01-2025

«Հոկտեմբերյանցի Նովո»-ի որդին հորը պատկանող գազալցակայանում իր ընկերների հետ ծեծել է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին. shamshyan.com

Վերջերս «ԴՕԿ» կուսակցության նախագահ, ժողովրդին հայտնի «Դոկ» մականվամբ Վարդան Ղուկասյանը եթերներից մեկում անդրադարձել էր ՀՀ ազգային ժողովի նախկին պագամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի և նրա որդու կողմից Արմավիրի մարզում կատարված գազագողությանը և խուլիգանությանը:

Վ. Ղուկասյանի եթերից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գործող, Երևանի բնակիչ 68-ամյա Նահապետ Գևորգյանին պատկանող գազալցակայան են այցելել «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները՝ ստուգումներ իրականացնելու նպատակով:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ ժամանակ Ն. Գևորգյանի որդին՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արտակ Գևորգյանը իր ընկերների և գազալցակայանի աշատակիցների հետ նախ արգելել է տեսուչներին մուտք գործել իրենց տարածք, ապա տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ հետո տեսուչները ծեծի են ենթարկվել, որի ժամանակ էլ պահանջել են, որպեսզի վերջիններս հեռանան գազալցակայանի տարածքից, ինչի համար էլ խոչընդոտ է առաջացել տեսուչների համար՝ կատարել իրենց օրինական աշխատանքը:

Դեպքի փատով ոստիկանության Վաղարշապատի բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը