Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:50 22-01-2025

Երևանցիներն ամենից շատ դժգոհ են քաղաքապետ Ավինյանի աշխատանքից

Երևանցիներն ամենից շատ դժգոհ են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքից։

Երևանի հիմնախնդիրների մասին հունվարի 9-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված Gallup-ի հարցման արդյունքներով հարցված երևանցիները 2,5 բալ են գնահատել Տիգրան Ավինյանի աշխատանքը։ Նշենք, որ 1-ը ամենացածր և 5-ը ամենաբարձր գնահատականներն են եղել։

Իսկ վարչական շրջանի ղեկավարների աշխատանքից երևանցիներն ամենից շատ դժգոհել են Արաբկիրի թաղապետից՝ 2,9 բալ, ապա Աջափնյակի թաղապետից՝ 3,0։

Հարցումներով ամենից շատ գնահատական ստացել է Դավթաշենի թաղապետը՝ 3,5 բալ։