copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:20 22-01-2025

Վախեցանք, որ կրակը գյուղ կհասնի. Դաշտադեմում 20 հա խոտածածկույթ է այրվել

«Փրկարարների օգնությանը դիմեցինք, քանի որ վախեցանք՝ կրակը կարող է գյուղ հասնել, տարածքը գտնվում է գյուղից հեռու սարի տակ, որը տեղացիների մոտ հայտնի է «Սասունի դիլի տակ» անվանումով։ Բարեբախտաբար տուժողներ չկան, կրակը դեռ չէր հասցրել շատ տարածվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Տաշիր համայնքի Դաշտադեմ գյուղի գյուղապետ Մարինե Խռոյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ տարածքը ոչ մեկին չի պատկանել, բայց երբ խոտը քչություն է արել, գյուղացիները խոտհնձի են գնացել, բայց այս տարի ոչ մեկը այնտեղ խոտ չի հնձել․ «Քանի որ խոտը հնձած չի եղել, կրակը ավելի արագ կարող էր տարածվել, իսկ քամին կարող էր նպաստել դրան, ինչի պատճառով մենք ժամանակ չկորցնելու համար դիմեցինք համապատասխան մարմինների»։

Մարինե Խռոյանի խոսքով՝ այրվելը հետագա տարիներին ազդեցություն չի ունենա տարածքում խոտի աճի վրա։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացրել էին, որ երեկ՝ հունվարի 21-ին, Լոռու մարզի Դաշտադեմ գյուղում խոտածածկույթ է այրվում, այրված տարածքը 20 հա է կազմել։





Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին