Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:56 21-01-2025

ԿԲ-ն «զավթել է» դիմացի փողոցը, իսկ քաղաքապետարանը թույլտվություն չի տվել

Հայաստանում փողոցների երթևեկելի մասում կանգնակների տեղադրումն արգելվում է օրենքով, իսկ եթե տնտեսվարողները չեն ենթարկվում օրենքի պահանջին, տուգանվում են։ Չնայած այս իրողությանը՝ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Կենտրոնական բանկի դիմաց տևական ժամանակ է, ինչ կանգնակներ են տեղադրված։

Պարզելու համար, թե ինչու է գլխավոր դրամատունը շարունակում կանգնակներ տեղադրել և խախտել օրենքը, Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ։ Ի պատասխան՝ մեզ տեղեկացրեցին, որ քաղաքապետարանը կանգնակներ տեղադրելու թույլտվություն չի տրամադրել։

«Երևանի քաղաքապետարանը Կենտրոնական բանկի դիմաց տեղադրված կանգակների համար որևէ թույլտվություն չի տվել»,- տեղեկացրին մեզ։

Այսպիսով՝ փաստացի Հայաստանի Կենտրոնական բանկը «զավթել է» դիմացի փողոցը, իսկ քաղաքապետարանը չի տիրապետում իրավիճակին՝ հայտարարելով, որ թույլտվություն չի տրամադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին