Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:27 21-01-2025

Ստեփանավանի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցից 7 հեռուստացույց են գողացել. shamshyan.com

Հունվարի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 72-ամյա Ռուդիկ Ն․-ն և հայտնել, որ ժամը 01։00-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադմամբ բացել են Ստեփանավան քաղաքում դեռևս չգործող «Վահագն Ռեզորթ» հյուրանոցի դուռը և գողացել են 7 հատ հեռուստացույց:

Արդեն տեղում Երևանի բնակիչ 75-ամյա Սամվել Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 17-ին ժամը 01։00-ին հանգստյան տան սենյակների եվրոդռները բացելու միջոցով մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Անտառային 55 հասցեում գտվող «Վահագն Ռեզորթ» հյուրատան 2-րդ հարկում գտնվող թվով 7 սենյակներ և գողացել են «Polarline» տեսակի 7 հատ հեռուստացույց և իրենց պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ գողություն կատարած անձանց ինքնությունները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել