copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:25 21-01-2025

Երևանում աղբի մեքենաները հատուկ ծակում են, որ հեղուկի քաշը չավելանա. բնակիչներ

Դեռ ամիսներ առաջ Oragir.News-ը գրել էր Երևանում անլուծելի մնացող աղբահանության խնդրի մասին․ ահազանգեր էինք ստացել Արտաշիսյան փողոցի բնակիչներից, ովքեր նշում էին, որ աղբատար մեքենաներից թափվում է կեղտաջուր, որն ավելի է աղտոտում տարածքը ու գարշահոտություն է տարածում շուրջբոլորը։ Բնակիչները նշում էին, որ բազում բողոքներից հետո քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում խնդրին պատշաճ լուծում տալու համար:

Այսօր Oragir.News-ը կրկին ահազանգ է ստացել բնակիչներից, ովքեր նշում են, որ բարձրաձայնված խնդիրը մինչ օրս լուծում չի ստացել։

Բնակիչներն արդարացիորեն առաջ են քաշում կասկած, որ աղբատար մեքենաներից ջրի հեռացումը հատուկ են անում, որ մեքենան չծանրաբեռնվի հեղուկով, դրան զուգահեռ քիչ վառելիք ծախսի և շատ աղբ հավաքի։

Հարկ է նշել, որ այդ մտքի հեղինակները իրենց քայլով աղբակույտերով աչքի ընկնող Երևանում հակահիգիենիկ վիճակն ավելի են սրում ու թավող կեղտաջուրը մի գեղեցիկ օր կարող է համաճարակի պատճառ դառնալ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը