copy image url
Ավելին 1 տարի առաջ - 20:34 20-01-2025

Գինականներն արհեստական բանականության օգնությամբ 30 տարի ֆասթֆուդով սնված մարդու կերպար են ստեղծել

Գինականներն արհեստական բանականության օգնությամբ մի մարդու կերպար են ստեղծել, որը 30 տարի սնվել է ֆասթֆուդով։ Բացի վանող արտաքինից՝ նա ունի բազմաթիվ առողջական խնդիրներ։

Արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տղամարդը կծկված է, մեծ որովայնով, մաշկը պատված է բշտիկներով, ոտքերն ուռած են ու ծածկված խոցերով, իսկ աչքերը՝ դեղնած, աչքերի տակ՝ մուգ շրջանակներ։



Ըստ նեյրոնային ցանցի՝ ապագայում այսպիսի տեսք կունենա սովորական տղամարդը, եթե 30 տարի նրա սննդակարգը ներառի միայն գերմշակված սնունդ՝ արագ սնունդ, սոդա, երշիկեղեն, տորթեր, թխվածքաբլիթներ, խմորեղեն, չիփսեր, գազավորված ըմպելիք։



Հետազոտության օգնությամբ մասնագետները հույս ունեն բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ում սննդակարգը հարուստ է նման մթերքներով, ավելի վաղ են մահանում։

«Երբ խիստ վերամշակված մթերքները գերակշռում են սննդակարգում և փոխարինում թարմ սննդանյութերով հարուստ մթերքներին, դա կարող է մեծացնել երկարատև առողջական խնդիրների, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները և սննդային անբավարարությունը»,-բացատրում է ընդհանուր պրակտիկանտ Հիլարի Ջոնսը:

Նա ավելացնում է, որ թարմ, ամբողջական բաղադրիչներով հարուստ հավասարակշռված սննդակարգը կարևոր է քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և ընդհանուր առողջությունը պահպանելու համար:

Մասնագետները մի քանի խորհուրդ են տալիս առողջ սննդակարգի համար՝

1․ օրական 30 գրամ բջջանյութ․ սա նույնն է, ինչ ուտել 5 չափաբաժին թարմ մրգեր և բանջարեղեն,
2․ ամբողջական ցորենից պատրաստված թխվածքաբլիթ, թխած կարտոֆիլ՝ կեղևով,
3․ կաթնամթերք կամ կաթնամթերքի փոխարինիչներ,
4․ լոբի, ձուկ, ձու, միս և այլ սպիտակուցներ,
5․ չհագեցած յուղեր քիչ քանակությամբ,
6․ օրական 6-8 բաժակ ջուր,

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ