Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:11 19-01-2025

Ձեռքերից մենակ քանդել է գալիս. Գյումրիի Անի թաղամասի փողոցները 3 տարի է՝ քանդված են

Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկի` Անի թաղամասի բնակիչները դիմել են Oragir.News-ին, որպեսզի անդրադարձ կատարվի իրենց խնդրին։

Թաղամասի բնակիչը մեզ հետ զրույցում ասում է. «Ո՛չ փողոց կա, ո՛չ մայթ. ո՛չ մեքենայով է անցնել հնարավոր, ո՛չ ոտքով։ Տպավորություն է՝ այս թաղամասերը գտնվում են Դոմբասում և հատուկ տանկերի արգելակման համար խրամատներ են փորված կամ ռումբերի տեղեր են»։

Մեկ այլ բնակիչ էլ ասում է` ձեռքերից մենակ քանդել է գալիս։

«2021 թ. քանդել են, ջրագծերը փոխել, ու խայտառակ վիճակը սկսվել է։ Կոնկրետ մեր թաղամասը՝ Ավստրիականը, ամեն տարի կտորներով ասֆալտապատել են, մինչև 21 թիվը շատ լավ է եղել վիճակը։ 21 թ. հետո 58 թաղամասն էլ մերի հետ խայտառակ վիճակ է, թե Սամսոնյանի ժամանակ կզանգեինք քաղաքապետարան կամ պատասխանատուներին, մեկ-մեկ տեխնիկա կուղարկեին, ժամանակավոր լուծում կտային։ Մաքսիմում 15-20 օր կտևեր ժամանակավոր աշխատանքի արդյունքը, իսկ հիմա դա էլ չկա։ 2-3 ամիս քաղաքը չուներ ղեկավար, դրանից առաջ մոտ 2- 3 ամիս առաջ էին հարթեցրել: Մեքենաները մայթերով կքշենք, շենքի բնակիչները մայթերին մեծ քարեր կդնեն, որ մեքենաները հնարավոր չեղնի մայթով քշել։ Հատվածներ կան, մայթով էնքան են քշել, որ մայթը չի երևա, փողոցին հավասար է։ Իրոք անհնար է մեքենա վարելը, կամ ոտքով քայլերը․ կա՛մ ցեխ է, կա՛մ ահավոր փոշի, կա՛մ էլ սառույց»,-ասում է Ավստրիական թաղամասի բնակիչ Գոռ Թորոսյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ