Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:01 17-01-2025

Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովում եւ Կառավարությունում տառացի անգրագիտության եւ փնթիության խայտառակ դրսեւորումներ են նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որը Կառավարությունից Ազգային ժողով է հասել պաշտոնների եւ պաշտոնյաների մասին սխալներով:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի անունից ՀՀ Ազգային ժողով է հասել մի գրություն, որով նախարարը ԱԺ 3 հանձնաժողովների ղեկավարներին հրավիրում է միջոցառման: Փաստաթղթում նշված է, որ հրավիրվում են «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը»:

Նկատենք, որ 3 հանձնաժողովներից միայն 1-ի` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն ու անուններն են ճիշտ գրված: Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին մամուլը գրեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը հրաժարվել է ԱԺ Առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց այն բանից հետո, երբ Նարեկ Զեյնալյանը անարդար պահանջով հրաժարվեց պատգամավորի իր մանդատից: Այսինքն՝ նրա հրաժարականից հետո այս պահին հանձնաժողովը փաստացի անկառավարելի է, քանի որ դեռ նախագահի նոր ընտրություններն էլ չեն եղել: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է այս մասին դեռ դեկտեմբերի 12-ին:

Իսկ ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, ապա երբ Թագուհի Թովմասյանին ՔՊ-ն քաղաքական ապօրինություններով հեռացրեց պաշտոնից, այդ հանձնաժողովը մնաց առանց նախագահի եւ այդպես է մինչ օրս: Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, սակայն սոցապ նախարարությունից Բաքոյանին ներկայացրել են որպես հանձնաժողովի նախագահ:Բայց սա չէ ողջ զավեշտը: Խնդիրն այն է, որ պաշտոններն ու պաշտոնյաների մասին սխալ տեղեկություններով գրված այս փաստաթուղթը ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ընդունել է: Բավական չէ, որ ընդունել է, դեռ ավելին` վերահասցեագրել է նշված անձանց: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ԱԺ աշխատակազմի ղեկավար Առաքելյանի փաստացի դրսեւորված ոչ կոմպետենտության, ոչ պրոֆեսիոնալիզմի եւ անգրագիտության մասին:

Ինչպես կարելի է ընդունել երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների մասին սխալներով գրված փաստաթուղթը եւ դեռ ավելին՝ ընթացք տալ դրան: Այսպես են երիտիշխանիկները կառավարում մեր երկիրը. մոտավորապես, սխալներով, ընկերավարական, ինչպես նաեւ ոչ պրոֆեսիոնալ ու անգրագետ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել