copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:38 16-01-2025

ՆԳ նախարարը հայտնեց, թե որն է իր համար 2024 թվականի ամենակարևոր ձեռքբերումը

Ներքին գործերի նախարար Արփի Սարգսյանն ամփոփեց 2024 թվականի աշխատանքները՝ ընդգծելով նախարարության ձևավորման կարևորությունը։

Ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արփինե Սարգսյանը նշեց, որ անցած տարվա ամենակարևոր ձեռքբերումն իր համար այն է, որ ավարտվել է ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։

«Ձևավորվել է այն ժողովրդավարական ինստիտուտը, որը նախարարության մանդատի շրջանակներում գործող բոլոր գործառույթների համար երաշխավորել է ավելի բարձր հանրային հաշվետվողականություն խորհրդարանի, դրանով իսկ նաև մեր ժողովրդի առջև»,- ասաց Սարգսյանը։

Նախարարը շեշտեց, որ բարեփոխումների հաջողությունը հնարավոր չէ առանց մարդկային ներուժի և կապիտալի վրա կենտրոնանալու։

Սարգսյանն ընդգծեց նաև կրթական համակարգի բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ 2024 թվականին դրվել են օրենսդրական հիմքերը ներքին գործերի նախարարության մեկ միասնական կրթահամալիրի ստեղծման համար։

«2025 թվականը կլինի բուն կրթահամալիրի կառուցման տարի, և մենք շարունակելու ենք աշխատանքները այս ուղղությամբ»,- եզրափակեց նա

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել