copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:44 15-01-2025

Պայմանավորվում են, բայց չգիտեն ինչ. Վանաձորի երիտասարդական խորհրդի առեղծվածը

Տարեվերջին՝ դեկտեմբերի 24-ին, Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել է Լոֆթ Վանաձոր կենտրոնում՝ հանդիպելու ավագ դպրոցի աշակերտների հետ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հանդես են եկել առաջարկով՝ համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ ստեղծել։ Փելեշյանն ընդունել է առաջարկը և երիտասարդներին քննարկման է հրավիրել։

Oragir.News-թեմայի վերաբերյալ և այլ հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հետ, սակայն մեր զանգերն ապարդյուն էին։

Մեկնաբանության համար կապ հաստատեցինք Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանի հետ, ով նշեց, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի խորհրդականը կապ կհաստատի մեզ հետ և կպատասխանի մեր հարցերին։ Սակայն աշխատանքային օրվա գրեթե կեսը սպասելուց հետո համայնքապետի խորհրդականը մեզ այդպես էլ հետ չզանգեց։

Oragir.News-ը կապ հաստատեց Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանի հետ, ով նշեց, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մեզ հետ չի կարող զրուցել, քանի որ հանդիպման է։

«Երիտասարդական խորհրդի մասով ասեմ, որ դա պարտադիր չէ, կամավոր է։ Դպրոցական երեխաներն իրենք են եկել ու պարոն Փելեշյանին խնդրել, որ կարող ենք ունենալ Ձեզ կից երիտասարդական խորհուրդ։

Նա ընդունել է առաջարկը, բայց դեռ չի կազմավորվել։ Տեսնենք՝ ինչ արձագանքներ կա, այս պահին դրական արձագանք է տրվել դպրոցականների արձագանքին, դա ֆինանսական ծախսեր էլ չի պահանջում։

Պատրաստակամություն է հայտնվել, որ ասեք՝ ինչ եք ուզում անեք, ինչ ծրագրեր ունեք։

Մենք առաջարկը ստացել ենք, հիմա հանդիպումներ ենք անում, որ հասկանանք՝ ինչ ֆորմատ են իրենք պատկերացնում, որ արդեն մենք էլ մեր կողմից որպես ավելի հասուն ու փորձառու հասկանանք՝ ինչ ֆորմատով դա անենք»,-ասաց նա։

Հարցին՝ Արկադի Փելեշյանը նորմա՞լ է համարում, որ Վանաձորում համայնքի ավագանու և ղեկավարի ընտրությունների օրից ի վեր համայնքի ղեկավարը նշանակովի է, այլ ոչ ընտրովի, եթե իր անձին չվերաբերեր, տեղական ինքնակառավարման հետ կապված որևէ խնդիր կտեսնե՞ր ինքը, թե՞ ոչ, մամուլի քարտուղարը պատասխանեց․ «Եթե մեր կառավարությունը ընդունել է սա, պաշտոնական նշանակել է, նորմալ է համարում։ Այո, էս պարագայում վստահ եմ, որ նորմալ է համարում։ Եթե մեր համայնքի համար ի օգուտ որոշում է, կապ չունի դա իր անձն է, թե այլ անձ։ Կարևորը մեր համայնքի շահերը սպասարկի, կարևորը, որ մեր համայնքի համար պիտանի լինի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ