Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 15-01-2025

Հայ-ամերիկյան կանոնադրությունը, կաշառված պատգամավորները, Վրաստանի ցույցերը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 15-ի միջազգային կարևոր լուրերը։

Երեկ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ «Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում»,– ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց Բլինքենը՝ շեշտելով, որ Հայաստան–ԱՄՆ հարաբերություններում նշանակալի անկյունաքարային ձեռքբերում է արձանագրվում։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրելու են ռազմավարական գործընկերության հռչակագիր։

Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ կկանգնեն դատարանի առաջ՝ Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով։ Գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջանի գործով» մեղադրյալներն են քաղաքական գործիչներ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները։ Առաջինը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, երկրորդը՝ պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու համար։ Քննիչների տվյալներով՝ Լինթները, ով 2010 թվականից աշխատում է ԵԽԽՎ-ում, 2016 թվականին մի քանի միլիոն եվրո է ստացել 19 կեղծ ընկերությունների միջոցով։ Այս գումարի մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների, ինչը, ըստ հետաքննության, պետք է ազդեր իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։ Ֆիշերը, ով նույնպես ԵԽԽՎ-ում է 2010 թվականից, հանդես է եկել Ադրբեջանին ձեռնտու ելույթներով։ Փոխարենը նա ստացել է 21800 եվրո կաշառք։ Դատավարությունը կսկսվի հունվարի 16-ին։ Երկու կասկածյալներն էլ հերքում են իրենց մեղքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին