Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 23:00 14-01-2025

Նիկոլի ամեն ասածին պետք չի հավատալ․ հարցում` շատ աշխատելով շատ վաստակելու մասին

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ակտիվ վարում է իր ֆեյսբուքյան էջը։ Նա ակտիվ հրապարակումներ է անում, գրում աֆորիզմներ, պատասխանում քաղաքացիների մեկնաբանություններին։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական հրապարակումն է արել։

«Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»,- գրել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել․ «Հնարավո՞ր է Հայաստանում շատ աշխատելով շատ վաստակել»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ ամենօրյա թանկացումների ֆոնին հնարավոր չէ, եղան նաև քաղաքացիներ, ովքեր դրական պատասխան տվեցին։

«Մի քիչ դժվար հարց ա, բայց երևի հնարավոր ա։ Սակայն հաշվի առնելով, որ օր օրի ամեն ինչ թանկանում ա, մի քիչ վիճելի հարց ա։ Վարչապետը շատ բան ա ասում, ամեն իր ասածին պետք չի հավատալ»,- պատասխանեց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ դա հնարավոր է․ «Այո, եթե ունես ունակություն, գիտելիք»։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ եթե մարդ աշխատող է, դա հնարավոր է․ «Աշխատող մարդը կվաստակի»։

Մեր հարցմանը մասնակցած լրագրող Վահե Մակարյանը նշեց, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ «Հա, եթե իշխանությունների հետ լավ ես լինում, իրենց դրոշը ընդունում ես, դառնում ես իշխանավոր, պաշտոն ես ստանում, կողքից էլ լիքը հնարավորություններ են բացվում։ Հա խի չէ, կարաս լավ աշխատես, լավ ուտես, լավ ծախսես, հայտարարագրումդ թաքցնես կերածդ, ծախսածդ, աշխատածդ։ Ամեն ինչ էլ հնարավոր է Հայաստանում, լայն հնարավորություննների երկիր է»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան