Ներքին Ըստ էության Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 14-01-2025

Ըստ էության․ Անդրանիկ Թևանյանի տերերը որոշ ժամանակը մեկ նրա սկավառակն են դնում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։

Նրա հետ խոսել ենք ԱԺ-ի չլուծարման դեպքում հերթական ընտրությունների գնալու ու Փաշինյանին ինպիչմենտ հայտարարել չկարողանալու, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու, որպես ընդդիմություն մարդկանց սպասելիքներն արդարացնելու, Նարեկ Մալյան-Անդրանիկ Թևանյան հեռակա բանավեճի, ընդդիմության սխալների և դրանցից դասեր քաղելու, որպես ընդդիմություն Մինսկի խմբի լուծարումը թույլ չտալու և այլ հարցերի մասին։

Մինչ այս հարցերի շուրջ զրուցելը՝ Աննա Մկրտչյանը ցավացություն հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։

Պատգամավորը շեշտում է՝ կկեղծի, եթե ասի, որ գոհունակություն կա այսօր ԱԺ-ում տեղի ունեցողից։

«Որովհետև գոնե ես 2021-ի կեղծված ընտրությունների՝ բռնության, ատելության միջավայրում անցկացված ընտրությունների ամրագրված արդյունքները տեսնելով, որովհետև ես խորին համոզմունք ունեմ, որ դրանք չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին, այն ընտրություններին , որոնք ընդունված է ազատ, արդար։

Եվ խոսքը միայն քվեատուփում գցված քվեաթերթիկի մասին չէ, որովհետև երկրիդ այդ պահին գոնե թե իշխանական լծակներ ունեցողը վերցնում է «չագուչը» և բոլորին՝ կեսին հանելու, կեսի հետ ինչ-որ շինարարությամբ զբաղվելու կամ այլ գործողությունների մասին է խոսում, այդտեղ ինչ արդարությամ կամ ազատությամ մասին կարող է խոսք լինել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել