Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:59 14-01-2025

Երևանի քաղաքապետն ու ԿԳՄՍ նախարարը հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր:

Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին:

Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանն իրենց լիազորությունների շրջանակում կօժանդակեն Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրմանը` նվիրված արվեստագետի ծննդյան 100-ամյակին, որը լրանում է այս տարի: Նախատեսվում է նաև նրա կյանքին և գործունեությանը վերաբերող ժամանակավոր ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպում: Երևանի քաղաքապետն ու ԿԳՄՍ նախարարը շրջել են հուշարձանի տարածքում, ծանոթացել պայմաններին և քննարկել նախատեսվող աշխատանքները:

«Հուշագրի կետերից ամենաառանցքայինն այս շենքում Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանի հիմնումն է: Այս տարի նշվում է նրա 100-ամյակը, և սա լավագույն նվերը կլինի՝ մեծարելու նրա ստեղծագործական վաստակը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ հուշարձան-շենքի ճարտարապետությունը ոճային առումով համահունչ է Մարկոս Գրիգորյանի ստեղծագործություններին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է համագործակցությունը և նշել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ:

«Թանգարանը դառնալու է Երևանի կարևոր մշակութային վայրերից մեկը թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»,- վստահություն է հայտնել քաղաքապետը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել