copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:40 14-01-2025

Հայաստանում դրվագային կոռուպցիա կա. Սրբուհի Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Հայաստանում կա դրվագային կոռուպցիա՝ կրկնելով, որ չկա համակարգային կոռուպցիա։

«Համակարգային կոռուպցիան բրգաձև երևույթ է, երբ բուրգի ստորին հատվածում գտնվող աշխատակիցները՝ լինի դա որևէ կառույց, թե այլ համակարգ, վերցնում են կաշառք կամ իրականացվում են այլ կոռուպցիոն գործողություններ։ Այդ կաշառքը աստիճանաբար կարող է հասնել բուրգի գագաթը, որտեղ կարող են հայտնվել նաև բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարները»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով պաշտոնյաների հետ կապված կոռուպցիոն պատմություններին՝ նախարարը նշել է. «Բարեբախտաբար, մենք ունենք այնպիսի պետություն, որտեղ որևէ նախարար, փոխնախարար կամ բարձրաստիճան պաշտոնյա երաշխավորված չի, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի։ Եվ, հակառակը, նրանք կարող են երաշխավորված լինել, որ քրեական հետապնդում կլինի»,- հավելեց նա։

Նախարարը նաև ընդգծեց, որ կոռուպցիան, որպես երևույթ, եղել է միշտ, այն նավարկում է հասարակությունների զարգացման հետ համընթաց, իսկ երկրներում դրա ծավալներն ու դրսևորումները տարբեր են՝ կախված դրանց զարգացածության աստիճանից․

«Կոռուպցիան արատավոր երևույթ է, որը շարունակվելու է, բայց պետության խնդիրը պետք է լինի դա նվազագույնի հասցնելը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում