copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:20 12-01-2025

Երևանում Mercedes-ի վարորդի մոտ հայտնաբերվել են «կոկաին» և «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցներ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Զ․-ն իր մոտ թմրամիջոց է պահում, ով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները հունվարի 10-ին հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նա գտնվում է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում, որտեղ էլ մեկնելով քրեական ոստիկանները նրան հայտնաբերում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։

Վերջինը թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է Երևանի քրեական ոստիկանություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնցից մեկում եղել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված՝ ընդհանուր 0․34 գրամ, մյուսում՝ «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0․97 գրամ զանգվածով։

Ավտոմեքենան տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին