copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:04 11-01-2025

Կոտայքի մարզում «BMW»-ն մերկասառույցի պատճառով կախված հայտնվել է ձորակում. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հրանտ Գ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 125 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվեl հողաթմբին և հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վարորդն ու քաղաքացիները դեպքի վայրում նշում էին, որ վթարի պատճառը մերկասառույցն ու մառախուղն են եղել, իսկ ճանապարհը սպասարկող Կոտայքի ճանշինը վթարից 20-30 րոպե հետո նոր բարեհաճել է ու սկսել է ճանապարհը մշակել՝ աղ ու ավազ լցնելով:

Ավտոմեքենայի անվադողերն էլ ձմեռային են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված