copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:43 11-01-2025

Կարսում և Էրզրումում սարսափելի ցուրտ է․ քաղաքները վերածվել են սառցադաշտի

Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների՝ Թուրքիայում վերջին օրերին բավականին ցրտաշունչ եղանակ է։ Էրզրումում և Արդահանում ցուրտը հասել է իր գագաթնակետին, իսկ Կարսում տեղացել է առատ ձյուն։

Ըստ լրատվականի՝ Էրզրումում գիշերը ջերմաստիճանը հասել է մինչև -13,4 ցելսիուսի։ Կայանված մեքենաների ապակիները ամբողջովին սառել են։ Քաղաքացիները փոխադրամիջոցները ցրտից պաշտպանելու նպատակով մեքենաների վրա պաշպանիչ ծածկոցներ են գցել։

Եղանակի խստության մասին խոսելիս հարկ է նշել, որ Թուրքիայի Օդերևութաբանության գլխավոր վարչությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ երկրում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Թեքման շրջանի Հաջիոմերլի գյուղում՝ 24,9 աստիճան ցուրտ, ինչը հասնում է իսկական ձմեռային սառնության մակարդակների։

Հուսանք, որ Արևմտյան Հայաստանից այս ցուրտը Արևելյան Հայաստան չի հասնի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին