copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:26 09-01-2025

Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանին կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին:

«Շնորհավորում եմ Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանին կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Լիբանանի խորհրդարանը նախագահի ընտրության երկրորդ փուլում երկրի նախագահ է ընտրել բանակի գլխավոր հրամանատար Ժոզեֆ Աունին։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 128 պատգամավորից 99-ը: Առաջին փուլում գեներալը ստացել էր 71 ձայն, անհրաժեշտ 86-ի փոխարեն:

Հեռուստաալիքի մեկնաբանությամբ՝ այս հաղթանակով Լիբանանը դուրս եկավ փակուղուց: Նախկին նախագահ Միշել Աունի լիազորությունների ժամկետը լրացել էր 2022 թվականի հոկտեմբերին, և այդ պահից Լիբանանը մնացել էր առանց նախագահի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի