Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 09-01-2025

Օտարածին բարքեր մարմնավորող են․ խառը ժամանակներում չի կարելի ձվածեղ անել․ հարցում

Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 30-ին, Աննա Հակոբյանը գրառում էր կատարել՝ նշելով, թե ինչքան դիտումներ ունեն իր և Նիկոլ Փաշինյանի սոցիալական էջերում։ Այնուհետև նա ենթադրել էր, որ հանրային այս ուշադրությունը գուցե «նշանակում է շատ կոնկրետ գաղափարների հաղթանակ շատ կոնկրետ երևույթների նկատմամբ։ ...Օրինակ՝ հայկական բարքերի հաղթանակը օտարածին բարքերի նկատմամբ»։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը մարմնավորում են հայկակա՞ն, թե՞ օտարածին բարքերը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ նրանք օտարածին բարքերի մարմնավորողներն են։

«4 նախագահների մերն էլ»,- վրդովված ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց տրանսպորտի թանկացումներից և նշեց, որ վարչապետն ու իր կինը չեն կարող հայկական բարքերը մարմնավորել։

«Օտարածին, որովհետև լավ բան չենք տեսնում»,- ասաց նա։

Մեկ այլ անցորդ էլ պատասխանեց․ «Ատում եմ Նիկոլի՛ն էլ, Աննա Հակոբյանի՛ն էլ»։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ նրանք հայեր են, հետևաբար՝ հայկական բարքեր են մարմնավորում։

«Հայկական, որովհետև հայեր են, ու ես էլ եմ հայ»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ վարչապետն ու իր կինը գլխով չեն մտածում։ «Օտարածին․ երկրի խառը ժամանակ չի կարելի ձվածեղ անել, չգիտեմ՝ ինչով են մտածում իրենք, ուրիշ տեղերով են մտածում»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ