copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:39 09-01-2025

Նոր պաշտոնանկություններ են սպասվում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմի ղեկավար կազմը երկար ժամանակ մանրամասն «դրել-վերցրել» են բոլոր նախարարությունների աշխատանքը, և որոշում է կայացվել մի շարք նոր պաշտոնանկությունների հետ կապված:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, որոշվել է առժամանակ նախարարներին ու մարզպետներին «ձեռք չտալ»: Փոխարենն այժմ «նշանառության» տակ են որոշ փոխնախարարներ ու վարչությունների պետեր։ Խոսքը մեկ տասնյակից ավելի պաշտոնյաների մասին է, որոնց կանչել են աշխատակազմ ու հայտնել «բոթը», որ նրանք Ամանորի ու Սուրբծննդյան տոներից հետո ազատվելու են պաշտոններից: Ի դեպ, կան խոսակցություններ, որ մի քանի դեպքերում հնարավոր է՝ քրեական վարույթներ նախաձեռնվեն։

Ըստ մեր աղբյուրի, այս ամենի մեջ ուրույն դեր ունեն հենց քպական նախարարները, որոնք իրենց ձախողումները բարդում են տեղակալների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների, փոփոխություններն առնչվելու են մասնավորաբար ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը