Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:59 08-01-2025

Դժվար Սնուպ Դոգի համերգի գումարը վերադարձնեն․ հարցում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մամուլի ասուլիսում հայտնել է, որ Սնուպ Դոգի համերգը չի կայանա՝ հավելելով, որ գումարը, հավանաբար, կվերադարձվի պետական բյուջե։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գրությամբ դիմել են համերգը կազմակերպող ընկերությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես նախատեսված էր պայմանագրով։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ չկայացած համերգի գումարը կվերադարձվի պետական բյուջե»։

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ գումարը չի վերադարձվի պետբյուջե։ Եղան քաղաքացիներ, ովքեր հույս հայտնեցին, որ գումարը կվերադարձվի։

Անցորդներից մեկը նշեց, որ իրեն դա չի հետաքրքրում։ «Ինձ վապշե էդ Դոգա, ինչ ա, չի հետաքրքրում, ո՛չ էլ կմասնակցեի, ո՛չ էլ դրա համար փող կտայի»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ դադարել է հավատալ որևէ բանին։

«Չէ, ես չեմ հավատում նման բաների, դադարել եմ հավատալ»,-պատասխանեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, որովհետև չի ճանաչում Սնուպ Դոգին։

«Իրանք իրանց լվացքատները պետք ա գործի դնեն»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ հավատում է, որ կվերադարձվի։ «Էդքան խի՞ մեր երկիրը թույլ երկիր ա, որ չկարողանան վերադարձնեն»,- նշեց նա։

Մի երիտասարդի կարծիքով էլ ամեն մեկն իր գրպանի մասին է մտածում։

«Հավատալու չի, որ Սնուպ Դոգի համերգի գումարը կվերադարձվի բյուջե»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ