copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:50 07-01-2025

Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ինդոնեզիան դարձել է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Ինդոնեզիան հունվարի 6-ից դարձել է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ։ 2025թ. Բրազիլիան նախագահում է կազմակերպությունում։

Կազմակերպության անդամները հավանություն էին տվել Ինդոնեզիայի թեկնածությանը դեռեւս 2023թ. օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթաժողովում, սակայն անդամակցությունը հետաձգվել էր մինչեւ մեկ տարի հետո նախագահական ընտրությունների անցկացումը։

Բրազիլիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ինդոնեզիան, որը Հարավարեւելյան Ասիայի ամենամեծաթիվ բնակչությունն ու ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրն է, լիովին համապատասխանում է կազմակերպության պահանջներին եւ դրական ավանդ է ներդնում գլոբալ Հարավում համագործակցության զարգացման համար։
Հունվարի 1-ից Ինդոնեզիան եւ էլի մի քանի երկրներ (այդ թվում Բելառուսը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը) ստացել են ԲՐԻԿՍ-ի գործընկերների կարգավիճակ։ Անցած տարի կազմակերպությանը միացել են Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն եւ Եթովպիան։

Ինդոնեզիան ցանկություն է հայտնել միանալ ԲՐԻԿՍ-ին դեռեւս 2010թ., երբ կազմակերպությանը միացել էր Հարավային Աֆրիկան։ Այն ժամանակ Մոսկվայում հայտնել էին, որ դրականորեն են վերաբերվում միության հնարավոր ընդլայնմանը եւ առաջարկել էին սահմանել ընթացակարգեր եւ պահանջներ անդամության թեկնածության համար։

Անցած տարի ԲՐԻԿՍ-ում ասում էին, որ մտադիր են «դադար վերցնել» ընդլայնման հարցում՝ ցանկացողներին առաջարկելով ստանալ գործընկեր երկրի կարգավիճակ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի