copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:20 05-01-2025

Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն

Հունաստանի դատական ​​իշխանությունները հայտարարել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Հանըմ Ջավադովայի կալանավորման մասին, որն ակումբներում հանդես է եկել որպես դիջեյ և հանդիսանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգականը (զարմուհին - խմբ.)։ Այս մասին հայտնում է Balkan Insight-ը։

Ջավադովան ձերբակալվել է դեկտեմբերի 30-ին Աթենքի մերձակայքում կազմակերպված երեկույթի ժամանակ, որտեղից ոստիկանությունը թմրանյութեր է առգրավել։
Հունական լրատվամիջոցների տվյալներով, դիջեյը հերքել է մեղադրանքները։
«Ես չեմ կազմակերպել երեկույթը կամ հրավերներ ուղարկել... Բացի այդ, նրանք ինձ մոտ թմրանյութեր չեն հայտնաբերել», - ասել է նա:

Ընդհանուր առմամբ, հունական ոստիկանությունը երեկույթին մասնակցող տասը մարդու է ձերբակալել թմրանյութեր պահելու, ապօրինի շրջանառության և տարածման մեղադրանքով, այդ թվում՝ դիջեյին։
Ջավադովան, որը ելույթներ է ունեցել ամբողջ Եվրոպայի ակումբներում, արդեն հայտնվել էր սկանդալների կենտրոնում։

2021 թվականին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնը (OCCRP), Transparency International-ի հետ համատեղ հետաքննության ընթացքում պարզել է որ Ջավադովան և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը հետաքննվում են Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության կողմից՝ կասկածելի աղբյուրներից 13.9 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալու հաղորդումների պատճառով:

Զույգը 20 օֆշորային ընկերությունների ցանց է օգտագործել՝ այդ միջոցները Մեծ Բրիտանիա ուղարկելու համար: Այս ընկերություններից վեցը, ենթադրաբար, եղել են ֆինանսական գործիքի մաս, որով Ադրբեջանի իշխող վերնախավը փողեր է յուրացրել, լվացել դրանք և կաշառել արևմտյան քաղաքական գործիչներին:
Նրանց պարտադրվել է ավելի քան 4 միլիոն ֆունտ ստեռլինգ վերադարձնել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ