copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:07 04-01-2025

Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներով իրար վրա են քշել, հնչել են կրակոցներ. shamshyan.com

Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի քրեական ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոչ ադեկվատ վիճակում ավտոմեքենան վարում է, իսկ վարորդի կողքի ուղևորը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակում օդ և այդ «Mercedes»-ն ու այլ ավտոմեքենաներ իրար վրա են քշում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամերի ընթացքում Երևանի քրեական ոստիկանները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ոստիկանների հետ պարզում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի համարանիշը և տաք հետքերով հայտնաբերում են ավտոմեքենան ու վարորդին։

Պարզվում է, որ վերոհիշյալ արարք կատարած անձանցից մեկը հանդիսանում է Երևանի բնակիչ 44-ամյա Գագիկ Հ․-ն, ում Երևանում ոստիկանները հայտնաբերում, ապա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն, ապա նրան ու ավտոմեքենան կազմված փաստաթղթերով ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մյուս անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզվում է՝ ինչ ավտոմեքենաների հետ են խուլիգանություն կատարել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին