copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:28 03-01-2025

Դավիթ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ալթունյանի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս

«Դավիթ Ալթունյանը զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով պատշաճ մակարդակով իրականացնել ՀՀ ԱՆ-ի կողմից ձեռք բերված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացումը, առանց պատշաճ հանձնման-ընդունման աշխատանքներ կազմակերպելու՝ 2020 թվականի հունիսի 17-ին ստորագրել է տնտեսվարող կազմակերպության կողմից մատակարարված թթվածնային թերապիայի 200 սարք ստանալու վերաբերյալ էլեկտրոնային հարկային հաշիվները, որոնց հիման վրա ԱՆ-ի կողմից կազմակերպությանը փոխանցվել է 75 մլն ՀՀ դրամ։

Արդյունքում, Դ․Ա․-ի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ ԱՆ-ի կողմից գնված թթվածնային թերապիայի 200 սարքերի բաշխումը ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից չի փաստաթղթավորվել, համապատասխան հաշվառում չի վարվել, ինչը հանգեցրել է նշված սարքերից 20-ի կորստյան։

Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածում բժշկական կենտրոնները չեն ստացել նշված քանակի թթվածնային սարքեր:

Դ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը):

Դ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը