Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:08 30-12-2024

Խորվաթներն առաջին փուլում նախագահ չեն ընտրել, գործող նախագահը ստացել է ձայների 49,1%-ը

Խորվաթիայի գործող նախագահ Զորան Միլանովիչը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,1%-ը: Այդ մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը:

Իշխող Խորվաթիայի դեմոկրատական միություն կուսակցությունից թեկնածու Դրագան Պրիմորացին պաշտպանել է ընտրողների 19,35%-ը։ Մյուս թեկնածուները հավաքել են ձայների 9%-ը կամ ավելի պակաս:

AP-ն ընդգծում է, որ նախընտրական հարցումները նույնպես վկայել են, որ Միլանովիչն ու Պրիմորացը կհանդիպեն հունվարի 12-ին կայանալիք երկրորդ փուլում, քանի որ նախագահի ութ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքի ձայների 50%-ից ավելին։

Միլանովիչը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին՝ հավելելով, որ սա միայն առաջին փուլն էր։

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ ավելի վաղ Միլանովիչը քննադատել էր ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային աջակցելու համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան