copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:21 30-12-2024

Վրաստանի նոր նախագահը ստորագրել է օրենք, որն արգելում է փակել դեմքը հանրահավաքում

Միխայիլ Կավելաշվիլին՝ որպես Վրաստանի վեցերորդ նախագահ, իր երդմնակալությունից անմիջապես հետո ստորագրել է բոլոր օրենքները, որոնք «Վրացական երազանքի» խորհրդարանն արագացված կարգով ընդունել էր նոյեմբերին, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոյի վրացական ծառայությունը։

Ստորագրումը եւս տեղի է ունեցել արագացված կարգով, արդեն կիրակի երեկոյան «Վրաստանի օրենսդրական տեղեկաուն» հրապարակել է դրանք։

Արգելվում է նաեւ օգտագործել պիրոտեխնիկա, լազերներ հանրային հավաքների ժամանակ։ Արգելվում է փակել դեմքը հանրահավաքների ժամանակ։ Զգալիորեն ավելացվում են տուգանքները ճանապարհները փակելու, գրաֆիտիների համար, ավելացվել են նոր հիմքեր ձերբակալման համար հանրահավաքների դեպքում, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի