copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:57 29-12-2024

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունն ավարտվել է, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը: Փոխանցում է Tert.am-ը։

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի Վրաստանի նախագահի նստավայրը՝ չնայած, որ մինչ այս հակառակն էր պնդում:

«Ես հեռանում եմ նստավայրից և ինձ հետ վերցնում եմ լեգիտիմությունը, այստեղ լեգիտիմություն չկա, ես դուրս կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ»,- ասել է նա՝ դիմելով ընդդիմադիր ցուցարարներին:

Ընդդիմությունն ու Զուրաբիշվիլին, պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և չեն ճանաչում ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ