copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:37 29-12-2024

Առնվազն 85 զոհ Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով

Առնվազն 85 մարդ է զոհվել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։ Երկրի ազգային հրշեջ ծառայությունը հաղորդում է, որ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել՝ բախվելով պատին։ Փոխանցում է Azatutyun-ը։

Jeju Air 7C2216 չվերթը ժամանել էր Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից, ինքնաթիռում 181 ուղևոր է եղել։

Yonhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով հրշեջ պաշտոնյային, հայտնում է, որ 175 ուղևորներից և անձնակազմի վեց անդամներից շատերը ենթադրաբար զոհված են:

Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությունը մինչ այս պահը հաստատել է, որ 85 զոհ կա։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Տեղական լրատվամիջոցների տեսանյութերում երևում է, որ երկշարժիչ ինքնաթիռը սահում է թռիչքուղու վրա, ապա պատին բախվում, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունենում: Մյուս լուսանկարներում երևում է, որ ծուխն ու կրակը ամբողջությամբ պատել են ինքնաթիռը:

Սա վերջին երեք տասնամյակների ընթացքում հարավկորեական ավիաընկերության մասնակցությամբ ամենամահաբեր ավիավթարն է։

Քննիչներն այս պահին դիտարկում են թռչունների հետ բախվելու և եղանակային պայմանների տարբերակները՝ որպես ավիավթարի հնարավոր գործոններ: Yonhap-ը, վկայակոչելով օդանավակայանի պաշտոնյաներին, հայտնել է, որ թռչունների երամի հետ բախվելը կարող էր պատճառ դառնալ:

Ինքնաթիռը շահագործվում է Jeju Air ավիաընկերության կողմից, այն արտադրվել է 2009թ.։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին