copy image url
Ավելին 1 տարի առաջ - 19:58 28-12-2024

2024-ի փոքրիկները․ հայ հայտնիներից այս տարի ովքեր ծնող դարձան

2024-ին հայկական շոու-բիզնեսում շատերի տներում լսվեց մանկան ճիչը։ Նրանցից շատերն առաջին անգամ զգացին ծնողնական բերկրանքը, ոմանք համալրեցին իրենց ընտանինքները։

Տարեսկիզբը խրհրդանշական էր ռեփեր Միշոյի և նրա կնոջ՝ ամերիկահայ հաղորդավար, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի ընտանիքում։ Հունվարին լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ երեխան: Նրանք դուստր են ունեցել, որին անվանել են Էլինա:

Մայիսի 13-ին ծնվել է եկել պարուհի Մարիա Չանդիրյանի առաջնեկը: Նա եւ նրա ամուսինը՝ մարզիկ Գագիկ Գրիգորյանը, դուստր են ունեցել, որին կոչել են Բիայնա:

Հունիսին ծնվել է ամերիկաբնակ երգչուհի Լիլուի երրորդ երեխան։ Երգչուհին եւ ամուսինը՝ Արկադի Վարդանյանը, դուստր են ունեցել, որին Էվա են անվանել:

Հունիսին ուրախալի լուրով կիսվեց նաեւ Իվետա Մուկուչյանի քույրը։ Մարաքեշում լույս աշխարհ եկավ բոլիվուդյան հայտնի դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի որդին՝ Արամը:

Օգոստոսի 23-ին ծնվել է դերասանուհի Ջուլիա Եղշատյանի առաջնեկը։ Դերասանուհին դուստր է ունեցել, որին ծնողները տվել են Գաբրիելա անունը:

Հոկտեմբերի 4-ին դերանուհի Էվելինա Շահիրյանի եւ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Ամուսինները որդի են ունեցել, որին տվել են Դանիել անունը։

Հոկտեմբերին Գուրգեն Դաբաղյանի երկրորդ անգամ հայր դարձավ։ Կինը՝ Իննան, նրան որդի պարգեւեց։ Ծնողները նրան անվանել են Լեւոն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը