copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:44 28-12-2024

Ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաներին ՌԴ-ում դպրոց չեն ընդունում


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաների ընդգրկումը ռուսական դպրոցներում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Օրենքի համաձայն, ներգաղթյալ երեխաների ընդգրկումը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ հանրակրթական կրթական ծրագրերին հնարավոր է միայն պետական կամ քաղաքային հանրակրթական կազմակերպությունում ռուսաց լեզվի իմացության անվճար թեստը հաջողությամբ անցնելու պայմանով։ Բավարար գնահատական ստացածները իրավունք կունենան սովորել դպրոցում։ Թեստը չանցած երեխաներին թույլ չեն տա յուրացնել կրթական ծրագրերը։

Օրենքը նաև սահմանում է, որ Ռուսաստանի տարածքում անօրինական գտնվող միգրանտների երեխաները չեն կարող ընդունվել դպրոց:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին