Ներքին 1 տարի առաջ - 15:52 28-12-2024

Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից մոտ 13 կգ մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտերի և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի գործընկերների հետ իրականացրել են ծավալուն աշխատանք։ Իջևան քաղաքում ձերբակալվել են 31-ամյա և 29-ամյա երկու երիտասարդ և վերջինի «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել բաժին։

Մեքենայում հայտնաբերվել է սև գունի թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցով 3 պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 4 կգ 460 գրամ, 4կգ 490 գրամ և 4կգ 655 գրամ:

Պարզվել է, որ 31-ամյա երիտասարդը թմրամիջոցը պետք է փոխանցեր գնացքի մեքենավարի օգնական աշխատող 34-ամյա տղամարդուն, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, հերթական անգամ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով կտեղափոխեր Վրաստան:

Մեքենավարի օգնական 34-ամյա տղամարդը Ալավերդու Սանահին կայարանում նշված փաթեթները ստանալու պահին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նախաքննությամբ նաև պարզվել է, որ Իրանի քաղաքացու հետ թմրամիջոցը Հայաստան, այնուհետև Վրաստան տեղափոխելու պայմանավորվածությունը ձեռք է բերել համացանցում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակներից մեկի օգտատերը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել են նշված հարթակը կառավարող անձանց ինքնությունները: Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություններ են կատարվել 31-ամյա և 25-ամյա երիտասարների բնակության վայրերում։ Հայտնաբերվել է 302 փաթեթ, ընդհանուր՝ 632 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Իրանից թմրամիջոցները ուղարկողի և նրան Հայաստանում օժանդակած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:

31, 34 և 25-ամյա չորս տղամարդիկ կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը