copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:19 26-12-2024

Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

Հանդիպման մեկնարկին պաշտպանը շնորհավորել է մարզպետին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք և վստահություն հայտնել, որ արդեն ձևավորված գործակցությունը առավել կսերտանա առաջիկայում։

Շիրակի մարզպետը ողջունելով Անահիտ Մանասյանին՝ հավաստիացրել է, որ կարվի հնարավորը գործակցված աշխատանքով տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման համար։

«Տիկին Մանասյան, վստահ եմ փոխադարձ ըմբռնողականությամբ և միասնական աշխատանքով կկարողանանք քննարկել և գտնել ուղիներ այն բոլոր հարցերին, որոնց լուծման խնդրանքով մեզ դիմել են Շիրակի մարզի բնակիչները, մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար ևս առաջնային է և ջանք չենք խնայի ձեզ հետ համատեղ ցանկալի արդյունքներ գրանցելու համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, անդրադարձ է կատարվել քաղաքացիների կողմից ՄԻՊ գրասենյակ հաճախակի ուղղվող հարցերի։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում