Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 26-12-2024

Յա՜խք, էս ովքե՞ր են սրանք․ «Երևան Սիթի»-ի հաճախորդը փչացած յոգուրտ է գնել

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ «Երևան սիթի» խանութների ցանցի հաճախորդը բացում է այնտեղից գնված «Нежный» յոգուրտը, որը գրեթե ամբողջությամբ փչացած վիճակում է, «շնորհակալություն» հայտնում խանութների ցանցից «ընտիր» յոգուրտի համար և հեգնական տոնով առաջարկում մարդկանց գնել և համտեսել․

«Ժամկետը մինչև 2025 թիվ, «Երևան Սիթիից», կառնեք, կուտեք։ Փտած, ուտելու յոգուրտ է։ Յա՜խք, էս ովքե՞ր են սրանք», տեսանյութում նշում է քաղաքացին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Երևան Սիթի»-ի նշված հեռախոսահամարով, սակայն զանգերը մնացին անպատասխան։

Սա առաջին դեպքը չէ, որ քաղաքացիները «Երևան Սիթի» խանութների ցանցից գնում են ապրանք, որը փչացած, որդնած կամ այլ խնդիր ունեցող է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիներից մեկը նոյեմբերի 11-ին, ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ «Երևան Սիթի»-ի Մաշտոցի պողոտայում գտնվող մասնաճուղից գնել է շոկոլադե կոնֆետներ՝ «Պոբեդա դոլար» անվանումով։ Քաղաքացին տանը բացել է կոնֆետը և նկատել, որ նրա միջից որդ է դուրս գալիս։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ