copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:29 25-12-2024

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի Հանրապետություն են այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը՝ կրթօջախի տնօրենի տեղակալ Նիկոլոզ Մելկաձեի գլխավորությամբ:

ՊՆ-ից հայտնում են, որ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ պաշտպանության ոլորտում իրականացվող վերափոխումների գործընթացը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները։

Վրաստանի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ կրթօջախի ղեկավար, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը ներկայացրել է համալսարանի գործունեության վերաբերյալ բանախոսություն։ ՊՆ ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պատասխանել են «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրների հարցերին։

Հայաստան կատարած այցի արդյունքներով՝ երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից